Բաժիններ՝

Թրամփն ամերիկացիներին հարկային բարեփոխում է խոստացել արդեն 2017թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայրենակիցներին նոր Հարկային օրենսգիրք է խոստացել արդեն 2017թ.։

Ավելի վաղ նա խոստացել էր նվազեցնել հարցերը բիզնեսի համար՝ «աշխարհում ամենաբարձր մակարդակներից մեկից մինչև ամենացածր մակարդակներից մեկի»:

Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում հեռուստաալիքի հաղորդավարը հետաքրքրվել է, թե արդյոք ամերիկացիները մինչև 2017թ. վերջը կարող են ակնկալել նոր Հարկային օրենսգիրք։

«Կարծում եմ՝ այո։ Եվ կարծում եմ, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ»,- ասել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս