Բաժիններ՝

Ճապոնիայում վերագործարկել են «Օի» ատոմակայանի երրորդ ռեակտորը

Ճապոնացի մասնագետները մարտի 14-ին Ճապոնական ծովի ափի Ֆուկուիի պրեֆեկտուրայում վերագործարկել են «Օի» ատոմակայանի երրորդ ռեակտորը: Այս մասին հաղորդել է կայանի Kansai Electric Power գործարկու ընկերությունը:

Ինչպես սպասվում է, այդ էներգաբլոկը կսկսի էլեկտրականություն արտադրել մարտի 16-ին, իսկ առեւտրային շահագործման համար ցանցին միացումը կկայանա ապրիլի առաջին կեսին: Kansai Electric Power-ը մոտ ժամանակներս նաեւ մտադիր է սկսել այդ նույն ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկման նախապատրաստումը: Այդ գործողությունը նախատեսված է մայիսի կեսերին:

«Օի» կայանի երրորդ եւ չորրորդ ռեակտորները շահագործման են հանձնվել համապատասխանաբար 1991 եւ 1993 թվականներին: Դրանցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է 1180 Մվտ: Անցյալ տարի Ֆուկուիի պրեֆեկտուրայում նաեւ երկու էներգաբոկներ են վերագործակվել «Տկահամա» ատոմակայանում: Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը, Ճապոնիայի էներգահաշվեկշռում ատոմային էներգետիկային բաժին էր ընկնում շուրջ 30 տոկոսը:

Դրանից ժամանակավոր հարկադրական հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված էր էլեկտրիֆիկացման հիմնական ծանրաբեռնությունը դնել ջերմակայանների վրա: Այժմ «Օիի» հետ միասին Ճապոնիայում աշխատում են վեց ռեակտորներ չորս կայաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս