Բաժիններ՝

Լոնդոնի քաղաքագլուխը բազմիցս հակամուսուլմանական ուղերձներ է ստացել

Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտնել է, որ բազմիցս հակամուսուլմանական ուղերձներ է ստացել Twitter-ի իր օգտահաշվում: Այդ մասին հայտնել է բրիտանական The Independent թերթը:

Հրատարակության տվյալներով՝ մասնավորապես, նրան գրել են, որ նա պետք է արտաքսվի կամ առաջարկել են պայթեցնել իրեն: «Ես կկարողանամ շարունակել (աշխատել), բայց չեմ ցանկանում եւ չեմ հրապարակի դա (այդ հաղորդագրությունները), որպեսզի ինձ զոհ չներկայացնեմ կամ էլ կարեկցանք խնդրեմ»,- մեկնաբանել է նա:

Խանի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունում ստացվել է «իսլամատեցության հստակ օրինական սահմանում» հրապարակելու առաջարկություն: Սադիք Խանը Լոնդոնի՝ պատմությամն մեջ առաջին հավատացյալ մահմեդական քաղաքագլուխն է: Նա մայրաքաղաքի վարչակազմը գլխավորում է 2016 թվականի մայիսից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031