Բաժիններ՝

Սեուլում Հարավային Կորեայի նախկին նախագահին հարցաքննել են կոռուպցիայի գործով

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն հարցաքննության է ներկայացել այն տարիներին կոռուպցիայի եւ ծառայողական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում, երբ նա զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Ուայ Թի Էն հեռուստաալիքը:

«Այսօր հոգիս շատ ծանրացած է: Ես կցանկանայի ներողություն խնդրել այն բանի համար, որ այսքան շատ անհանգստություն եմ պատճառել ժողովրդին»,-ասել է Լի Մյոն Բաքը դատախազության շենքի առջեւ հավաքված լրագրողներին:

Նա նաեւ հույս է հայտնել, որ սա կդառնա «վերջին դեպքը երկրի պատմության մեջ», երբ Հարավային Կորեայի նախկին նախագահը ցուցմունքներ է տալիս դատախազությունում:

ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Լի Մյոն Բաքը հարավկորեական պետության արդեն հինգերորդ նախկին ղեկավարն է, որը դարձել է հետաքննությունների ֆիգուրանտ: Այսպես, մասնավորապես, մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ կոռուպցիայի եւ կաշառակերության պատճառով 2017 թվականի գարնանը իշխանությունից հեռացվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն:

Ուայ-Թի-Էնը հիշեցնում է, որը Լի Մյոն Բաքը, որը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2008-ից մինչեւ 2013 թվականը, ավելի վաղ հայտնվել է կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում: Հետաքննության տվյալներով, Լի Մյոն Բաքը ավտոմեքենաների պահեստամասերի արտադրության DAS ընկերության իրական սեփականատերն է, որը փաստաթղթերով պատկանում է նրա եղբորը: Քննիչները գտնում են, որ Լի Մյոն Բաքն այդ ընկերությունն օգտագործել է, որպեսզի իր ակտիվները թաքցնի հսկողական մարմիններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս