
ԱՄՆ-ը տիեզերական զենքի մասին հայտարարություններով «բացում է Պանդորայի արկղը». Ռոգոզին

ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը «բացում է Պանդորայի արկղը» տիեզերքում զենքի տեղաբաշխման հնարավորության վերաբերյալ հայտարարություններով։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կարող է հայտնվել նոր զորատեսակ՝ տիեզերական զորքեր:
«Եթե այս հայտարարությունը նշանակում է զենքի տեղաբաշխում տիեզերքում, ապա ԱՄՆ-ը բացում է Պանդորայի արկղը»,- գրել է Ռոգոզինը Twittert-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: