
««Մետաքսի նոր ճանապարհը» կդառնա աշխարհի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը». Մոգերինի

«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը մարտի 13-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
«Կենտրոնական Ասիան հաճախ ընկալում են որպես մոլորակի ինչ-որ շատ հեռավոր մասը: Սակայն ներկայում Եվրոպան եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ մոտ են ինչպես երբեք: Նրանք մեր հարեւաններն են, եւ Կենտրոնական Ասիան ներկայում անհամեմատ ավելի մեծ չափով, քան անցայլում դառնում է Եվրոպայի ու ասիական տարածաշրջանի խաչմերուկը»,- ասել է Մոգերինին:
«Մետաքսի ճանապարհն» այսօր բնավ էլ անցյալի ինչ-որ հիշեցում չէ: «Մետաքսի նոր ճանապարհը» աշխարհի ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկն է»,- ընդգծել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: