
Թրամփը Մեյի հետ քննարկել է Սկրիպալի թունավորումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Թրամփը համաձայնել է վարչապետ Մեյի հետ այն այն, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք է միանշանակ պատասխաններ տա այն բանի վերաբերյալ, թե Ռուսաստանում մշակված քիմիական զենքն ինչպես կարող էր օգտագործվել Միացյալ Թագավորությունում»,- ասված էՍպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ «երկու ղեկավարները համաձայնության եկել, որ խոցման այդ զազրելի միջոցներն օգտագործած եւ միջազգային օրենքները խախտած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Նախօրյակին Մեյը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է, թե ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի վրա հարձակումն, ամենայն հավանականությամբ, Ռուսատանի ձեռքի գործն է: Մոսկվան այս դիրքորոշումն անհիմն է համարում: