
Մերկելը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագի պատգամավորները մարտի 14-ին Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելին ընտրել են Գերմանիայի կանցլեր: Այդ մասին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները:
Այսպիսով՝ Մերկելը ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը կզբաղեցնի չորրորդ ժամկետն անընդմեջ:
Բունդեսթագում կայացած քվեարկության ընթացքում նրա թեկնածությոնը պաշտպանել են Բունդեսթագի 364 պատգամավորներ, «դեմ» է քվեարկել 315 խորհրդարանական: Եվս ինը պատգամավորներ ձեռնպահ են մնացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: