
«ԱՄՆ-ը կարող է տիեզերական ուժեր ստեղծել». Թրամփ

Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ:
Մարտի 13-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Միրամար» ռազմաօդային բազայում (Կալիֆոռնիայի նահանգ) ելույթ ունենալով ծովային հետեւակայինների առջեւ։ «Իմ նոր ազգային տիեզերական ռազմավարության մեջ տիեզերքը ճանաչված է ռազմական գործողությունների գոտի՝ ինչպես ցամաքը, օդը եւ ծովը: Մեզ մոտ նույնիսկ կարող են հայտնվել տիեզերական ուժեր»,- ասել է նա:
«Մենք ունենք ռազմաօդային ուժեր, եւ մեզ մոտ կհայտնվեն տիեզերական ուժեր»,- հավելել է նախագահը: Թրամփն ըստ որում խոստովանել է, որ սկզբնապես այս գաղափարին լրջորեն չէր վերաբերվում: «Իսկ այնուհետեւ ես ասացի. «Ի՜նչ գերազանց գաղափար կարող է լինել դա, մենք պետք է անենք դա, դա կարող է տեղի ունենալ»,- ամփոփել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: