Բաժիններ՝

Ադրբեջանցի ակտիվիստները Բեռլինում բողոքի ակցիա են իրականացրել

Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 13-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ակցիան իրականացվել է ի նշան բողոքի Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների և այդ երկրում մարդու իրավունքների խախտման դեմ:

Ցույցի մասնակիցները Ադրբեջանի կառավարությունից պահանջել են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018թ. ապրիլի 11-ին: Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ նախագահական ընտրությունների մասին հրամանագիրը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու:

Gepostet von Korrupsiyaya YOX De am Dienstag, 13. März 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս