Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Աբսուրդի քրոնիկոնը» վերտառությամբ գրառում է արել՝ անդրադառնալով իր ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքին:
Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:
«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը» երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 17 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար։ Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ։ Նրանց խղճուկ ու տկար վիճակը միայն առաջին հայացքից է նրանց անձնական գործը, քանզի երբ երկիրս ունի դավաճանին եւ նրա սպասարկու ոհմակին օր առաջ թոթափելու կենսական կարիք, նման էակներն են մսխում այդքան թանկարժեք ժամանակը։ Ու այդ օրը, երբ չարիքի բաստիոն դարձած ԱԺ-ում չարյաց հերթական միջակությունը ցածրակարգ շարադրություն է կարդում, մեր գերեվարված հայրենակիցներից երկուսին ադրբեջանական ճիրաններից ազատում են ռուս խաղաղապահները, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը կրկին ճտցնում է սրանց դեմքին ՄԱԿ-ի բանաձեւերի յուրովի մեկնաբանությունն ու Հայաստանի կողմից Արցախն անգամ պատերազմի ընթացքում չճանաչելու փաստը։ ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է։ #հողատու
«Այս հայտարարությունը ես եմ գրել, հիմա կարդում եմ ու խնդրում եմ, որպեսզի այն չաղավաղվի։ Առաջինը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում եմ՝ ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը՝ կարդալով իր գրած հայտարարարության տեքստը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, պարտությունը եղել է ռազմադաշտում։
«Էս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում պատասխանելու Ալիևի ստորացումներին». բողոքի ակցիա
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էկոնոմիկայի նախարարի տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում «քաղաքական հայացքների նկարագրի» պահանջն ընդհանուր առմամբ օրինական է այնքանով, որքանով «Հանրային ծառայության մասին» մասին ՀՀ օրենքում 21.01.2020 թվականին կատարված փոփոխությամբ նախարարների տեղակալների պաշտոնը դարձել է պետական քաղաքական պաշտոն:
Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանի էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո, նախարարությունում փնտրում են նրան արժանի տեղակալի:
Ընդդիմության միասնական թեկնածուի անվան հրապարակումը հոգեխանգարմունքի մեջ գցեց առանց այդ էլ հոգեպես խանգարված օտարերկրյա գրծակալական ցանցի ներկայացուցիչներին, որոնք իրենց հոտած գլուխները հանեցին արդեն 20 օրից ավել թաքնված բնից:
Մահերը, 2019 թվականին ավելացել են շուրջ 2%-ով, ընդորում ի հաշիվ այնպիսի պատճառների որոնց դեմ պայքարն եղել է ամենագովազդվածներից մեկը, օրինակ չարորակ նորագոյացություններից՝ 4,4%-ով։
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ:
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանդես է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ:
Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված համազգային հանրահավաքին:
«Պետականության կորստի վտանգի ռիսկը կա, ուղղակի չափազանցված է, բայց պետականությանը չպետք է նայել՝ որպես մի բանի, որ կամ 100 տոկոս կա, կամ չկա, այլ դա ուղղակիորեն կապված է պետական ինստիտուտների և քաղաքական համակարգի կայացվածության և ամրության հետ, և հետևաբար՝ «Կուսակցությունների մասին» օրենքը և կուսակցությունների գործունեության հետ կապված կարգավորումները, որոնք այլ օրենքներով են սահմանվում, առանցքային կարևորություն ունեն հենց այդ տեսակետից՝ ունենալու ավելի կայացած քաղաքական համակարգ, որտեղ քաղաքական ուժերն ավելի անկախ կլինեն բիզնեսից, գաղափարապես ամուր, ներքին ժողովրդավարության հատկանիշներով օժտված և ներկայացուցչական»։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը:
Քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ …
Նիկոլ Փաշինյանին դեղահաբեր տանելու համար Հայկ Մամիջանյանին բերման են ենթարկել. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել է շարժիչներից մեկը:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք…»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով:
Հեռուստամեկնաբան Քրիստինե Մելքոնյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմում թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար ընդունելության թեստի ձևանմուշը, որում, ի թիվս այլ հարցերի՝ մրցույթի մասնակցից պահանջվում է՝ «Դասավորել շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ»:
«Ես, լինելով երեք պատերազմի մասնակից, իմ տեսակով ասպետ եմ և Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իր համախոհներով գործ կարել ինձ վրա, դա չի ստացվելու»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Արցախի հողերի վաճառքից հետո Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կայացրեց կալանավորման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում։ Որոշումը ակնհայտ ոչ իրավաչափ է և հետևանք է վարչապետի այն սադրանքների, որ ինչի՞ են դատավորները այդ գործով քիչ մարդկանց կալանավորում։ Երբ որ երկրի ղեկավարի մակարդակով նման արտահայտություններ են արվում դատարանը փորձում է «ավելորդ գլխացավանքի» մեջ չընկնել, ինչը, կարծում եմ, եղավ այսօր։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ագրոպարենային ոլորտին ու պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները 2020 թվականի ընթացքում կտրուկ ավելացել են՝ կորոնավիրուսի տարածման և աննախադեպ պատերազմի աղետալի հետևանքներով:
«Պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ մեր պետության ղեկավար կոչեցյալը, չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական: Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը. երբ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու, չգիտեին՝ ինչ է պատերազմը, կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, բարձր զինվորական կոչումներ էին ստացել և նշանակվել հավասարազոր պաշտոնների, բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին: Երբ սկսում է հերոսների կոչում շնորհել մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,- նշեց նա՝ շեշտելով, որ պետություն գոյություն ունի, կա չկայացած իշխանություն:
«Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից։ Ընդդիմությունն իր օրակարգն ունի, կարող է իր թեկնածուին առաջադրել։ Մենք երկրի շահն ու կայունությունը դիտարկելով՝ գտնում ենք, որ ՀՀ վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Պետք է պահել մեր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը, օրակարգային հարցերը լուծել, 6 ամիս հետո իրավիճակը գնահատել և որոշել հետագա անելիքները։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է կայունություն ու ապահովություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղալումյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ ՀՀ-ում ապրող ցանկացած քաղաքացու կարծիք իրենց համար կարևոր է, որպեսզի լսեն, հասկանան, թե ինչ են ուզում։ Իսկ ընդդիմադիրները, ըստ պատգամավորի, միայն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ պատերազմից հետո նվազել է պետական ապարատների նկատմամբ վստահությունը: Հետպատերազմական քաղաքական զարգացումների վերաբերյալ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը ՀՀ-ում 1.000 հեռախոսային հարցում են իրականացրել ու կազմել «Բումերանգ» հաշվետվությունը: