
«Գերիների հարցով ՊՆ-ն է զբաղվում, Արտաքին գործերի նախարարությունն աջակցում է». Արա Այվազյան

Նոյեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, պարտությունը եղել է ռազմադաշտում։
Այսօր խորհրդարանում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, Արա Այվազյանը պատասխանեց, որ ԱԳՆ-ի հետ կապված հայտարարություն է գրել և անձամբ կարդացել է զուտ նրա համար, որ իր խոսքերը չաղավաղեն։
«Իմ նախորդ հարցազրույցը դուք նայե՞լ եք, խնդրում եմ նայեք»,- նշեց նախարարը։
Նա այլ հարցերի չպատասխանեց, միայն նշեց. «Բոլոր հարցերին կտրվի պատասխան աշխատանքի միջոցով։ Գերիների հարցով էլ Պաշտպանության նախարարությունն է զբաղվում, Արտաքին գործերի նախարարությունն աջակցում է»։