ԱՆ-ում իմիտացիա բարեփոխումների անվան ներքո

Վերջին տարիներին ընդունված է համարել, որ առողջապահության ոլորտում իրականացվել են էական բարեփոխումներ եթե ոչ հեղափոխություն։ Եվ իրոք դրա համար ստեղծվել էին բոլոր նախադրյալները, մասնավորապես 2019թ-ին առողջապահական ծախսերը ավելացել էին աննախադեպ 24%-ով, ինչը ենթադրում էր, որ դա պետք է դրական անդրադարձ ունենա ժողովրդագրական հիմնական ցուցանիշների, ծառայությունների հասանելիության և որակի վրա։
Սակայն պաշտոնական վիճակագրությանը վկայում է չիշտ հակառակի մասին։

Մահերը, 2019 թվականին ավելացել են շուրջ 2%-ով, ընդորում ի հաշիվ այնպիսի պատճառների որոնց դեմ պայքարն եղել է ամենագովազդվածներից մեկը, օրինակ չարորակ նորագոյացություններից՝ 4,4%-ով։

Ծառայությունների հասանելիությունը ևս չի փոխվել, չնայած շահառուների խմբերի ավելացման մասին Առողջապահության նախարարության պարբերաբար ներկայացվող հայտարարությունների։ Այսպես, առողջության առաջնային պահպանման հաստատություններ չդիմելու հիմնական պատճառներից երկրորդ տեղում շարունակում է մնալ բուժվել ֆինանսապես ի վիճակի չլինելը։ Սա նշանակում է, որ ոչ աղքատների 12%-ը, աղքատների 24,5% և ծայրահեղ աղքատների 49%-ը ինչպես չէին կարողանում բուժվել, այնպես էլ ներկայում խնդիրներ են ունենում բշժկական ծառայությունների հասանելիության հետ։

Ցավոք դրական տեղաշարժ չկա նաև ծառայությունների որակի բարելավման գործընթացում։ Համաձայն 2019թ.-ի ՏՏԿԱՀ արդյունքների, ծառայությունների մատուցման գործում
արձանագրված ամենաբացասական տեղաշարժերը գրանցվել են, աղբահանության (17.0%),
առողջապահության (10.1%) և կրթության (9.0%) և ոլորտներում։

Թերևս հատուկենտ փոփոխություններից է աշխատավարձերի ավելացումը առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում՝ 16,1%-ով։

Եվ այս ամենը արձանագրել է «խաղաղ» 2019 թվականին, ակնհայտ է, որ ընթացիկ տարվա տվյլաները լինելու են էլ ավելի մտահոգիչ։ Բավական է նշել, որ կորոնավիրուսյաին վարակի դեմ ակնհայտ չստացված պայքարի արդյունքում 2020 թվականի առաջին 9 ամիսներին արձանագրվել է շուրջ 8%-ով ավելի շատ մահ քան 2019-ի նույն ժամանակահատվածում։ Կասկած չկա, որ տարեվերջին ցուցանիշները լինելու են էլ ավելի բացասական, քանի որ COVI-19 տեսանկյունից դրամատիկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պաշտոնական ամփոփումը դեռևս հրապարակված չէ։

Այս ամենը վկայում է, որ իրականում բարեփոխումներ չեն եղել։ Եղել է դրա իմիտացիա՝ մարդկանց շրջանում պատրանք ստեղծելու նպատակով։
Փաստացի, կատարված աշխատանքը շոշափելի անդրադարձ չի ունեցել մարդկանց առողջության, բավարարության և բժշկական օգնություն հասանելիության վրա, իսկ կառավարության կողմից առողջապահությնաը հատկացված գումարները ըստ էության ծախսվել են անարդյունավետ։

Գագիկ Միրիջանյան

Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ. դոցենտ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031