168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, խոսելով Կառավարության այսօրվա ընդունած որոշումների մասին, նշեց, որ զոհվածին աջակցություն տալը տեղին է, սակայն իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գնում է քաղաքացու հետ առևտուր անելու ճանապարհով, իսկ առևտրի համար որպես միջոց օգտագործվում են մեր այն սփյուռքահայ հայրենակիցների հանգանակած գումարները, որոնք ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Քաղաքացիները փակել են Աբովյան փողոցը. ՈւՂԻՂ
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել, նորից հարցաքննություն արվեց, տրվեցին նույն հարցերը, որոնց, բնականաբար հրաժարվեցի պատասխանել, այս ամենը նորից գնահատելով քաղաքական ենթատեքստով իրականացվող քրեական հետապնդում ընդդիմության նկատմամբ։ Բնականաբար, շարունակելու եմ Նիկոլի ԱԱԾ-ի հաղորդագրության հետքերով հետևողական քայլեր անել, որոնց մասին ձեզ տեղյակ կպահեմ»։
Պատերազմի օրերին, այն ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ 168.am-ն այդ հայտարարությունից հետո ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել էր, թե Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
Ակցիայի մասնակիցները գնում են Կենտրոնի ոստիկանություն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ անհանզանդության ակցիաներ են իրականացնում` փակելով մայրաքաղաքի մի շարք փողոցներ։
Այսօր Կառավարության նիստի օրակարգում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ընդունվեց նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:
Տիգրան Մեծ պողոտայում քաղաքացիները շրջափակել են բերման ենթարկվածների մեքենան
Քաղաքացիները փակել են Աբովյան-Մոսկովյան փողոցները. ՈւՂԻՂ
Ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաստատել է այդ մտադրությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիայից»:
«Այս պահի դրությամբ՝ սա պարզապես տեղեկություն է, որը շրջանառության մեջ է դրվել։ Այն, որ նրանք դեպի Աղդամ կկառուցեն երկաթգիծ, 100 տոկոս է, ես մի փոքր կասկած անգամ չունեմ, որովհետև Աղդամը միշտ եղել է տրանսպորտային աշխարհաքաղաքականության կարևոր հանգույց Ադրբեջանի համար, այդ թվում՝ նաև Արցախը տնտեսական կախվածության մեջ դնելու համար։ Ինչ վերաբերում է դեպի Ստեփանակերտ, այնքան վաղաժամ է այդ մասին խոսել, նույնիսկ իմաստ էլ չկա դրան անդրադառնալ, մենք այնքան շատ խնդիրներ ունենք, այնքան կաթվածահար եղած ենք, այնքան արյունաքամ եղած ենք, որ այդ հարցերը դեռևս քննարկման ժամանակը չէ, ոչ տեղն է, չկա դեռևս ոչ էլ հիմքեր, վաղաժամ է»,- ասաց Բաբայանը։
«Նիկոլ, դավաճան, հեռացիր»․ քաղաքացիները փողոցներ են փակում․ ՈՒՂԻՂ
«Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, հողատու» վանկարկումով քաղաքացիները փակել էին Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Եթե օրենքը դրվեց գործողության մեջ, ես շեշտում եմ՝ «եթե», որովհետև օրենքը հակասահմանադրական է, այն չի կարող գործել, ապա ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարը նշանակելու է ԵՊՀ ռեկտորի: Ընդ որում, այս առումով օրենքը բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի, և կարելի է ասել՝ իրավաբանորեն շատ անգրագետ գրված օրենք է»,- ԵՊՀ-ում հրավիրված ասուլիսում անդրադառնալով այսօր գործադիրի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին՝ նշեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը:
Քաղաքացիները փակել են Խանջյան փողոցը. ՈւՂԻՂ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերեզմանատների, կրոնական կառույցների նկատմամբ վանդալիզմի դրսևորումներին:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ունեցած կենսափորձով, անցած ճանապարհով՝ ստանձնած պարտավորությունների շրջանակներում համապատասխանում է այն չափանիշերին, որոնք նախապես ասվել էր հակաճգնաժամային, անցումային կառավարություն ձևավորելու առումով։
Գևորգ Գեորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացում եմ, որ երեկ ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցությունների անունից մեզ իրազեկելու, որ իրենք որոշում են կայացրել, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկանծուն Վազգեն Մանուկյանն է և հարցնել, թե ինչ դիրքորոշում ունենք մենք այդ կապակցությամբ։
Հատկանշելի է, որ 2018 թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանի միջուկային ծրագրերի դեմ ուղղված հեռուստատեսային իր հայտնի ելույթում նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է: «Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն: Ըստ իրանցի պաշտոնյաների՝ կան ապացույցներ, որ Իսրայելն այս սպանությունն իրականացրել է ԱՄՆ-ի կանաչ լույսով:
168 am-ն ահազանգեր է ստացել, որ դեռ հարցականի տակ է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Բազմավան գյուղերը հայկական կողմի՞ն են մնալու, թե՞ ոչ, թեպետ Շուռնուխի գյուղապետն արդեն հավաքել է իրերը, շարքային գյուղացիների շրջանում ևս նման միտում նկատվում է՝ առկա անորոշության պատճառով:
Իհարկե՝ վարչապետի աթոռից կառչած սոցիոպատ ճիվաղի ավերածը արագ վերականգնել չի լինի, բայց ճգնաժամից դուրս կգանք կայուն զարգացման ուղին բռնած, և ամենակարևորը՝ Արցախը կունենա հուսալի թիկունք և վերածննդի հեռանկար։
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութն արտահայտում է ներկայիս իշխանության դեմքը։
«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- շեշտեց Պողոսյանը:
«Հիմա ես ներս եմ մտնելու ու պահանջելու եմ ներկայացնել այն մեղադրանքը, որն առաջադրել են ինձ և որը հիմք է հանդիսացել այդ տեսանյութը տեղադրելու և տվյալ հաղորդագրությունը տարածելու համար։ Եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն, ես կմտածեմ, որ այդ ամենը կեղծ է»,- հավելեց նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: