Գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, դատավոր Ֆարխոյան, ականջներիդ օղ արեք՝ չեմ նահանջելու, հիմա ինչ կարող եք՝ արեք իմ դեմ, որովհետև ես կանգ չեմ առնելու. Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Աբսուրդի քրոնիկոնը» վերտառությամբ գրառում է արել՝ անդրադառնալով իր ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքին:

«Դիմակավոր ոստիկանները նոյեմբերի 21-ին Բաղրամյան պողոտայից ինձ ապօրինի բերման ենթարկեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին: Բերման ենթարկեցին, որովհետև իրերն իրենց անուններով եմ կոչում, այն է՝ Նիկոլը դավաճան սրիկա է, որ հանձնել է Արցախն ու գետնով տվել հայի պատիվը:

Նույն օրը քննչական մարմինն ինձ բացահայտ ապօրինությամբ ձերբակալեց: Որովհետև շարունակում էի իրերն իրենց անուններով կոչել, այն է՝ կապիտուլյանտ սրիկա Նիկոլը շուրջ 5000 հայորդու գլուխ է կերել և այդ արյան համար պետք է պատասխան տա: Նոյեմբերի 21-ին դատարանն իմ ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ ու ինձ ազատ արձակեց:

Նոյեմբերի 24-ին դատավոր Ֆարխոյանի խայտառակ ապօրինի թուլտվությամբ քննչական մարմինն իմ բնակարանում խուզարկություն իրականացրեց: Բնակարանս խուզարկվեց, որովհետև շարունակում եմ պնդել՝ դավաճան Նիկոլը կործանել է Հայաստանն ու Արցախը և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

Թեև դատարանն ինձ ազատ էր արձակել և բնակարանիս խուզարկությամբ չէր հայտնաբերվել գործի հետ առնչվող և գործին վերաբերելի որևէ իր կամ առարկա, այնուամենայնիվ՝ նոյեմբերի 26-ին քննչական մարմինն ինձ մեղադրանք առաջադրեց: Դա արվեց, որովհետև շարունակում եմ պնդել՝ Նիկոլը ազգադավ տականք է և ժամ առաջ պետք է պատասխանատվության ենթարկվի:

Եվ քանի որ կարծիքս չեմ փոխում և ամեն ինչ անելու եմ, որ դավաճան սրիկան ու պետական հանցագործների նրա բանդան չքվեն իշխանությունից և պատասխանատվության ենթարկվեն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, տեղեկացանք, որ դատախազությունը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել նոյեմբերի 21-ին դատարանի կողմից իմ ապօրինի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դեմ:

Այսինքն՝ ազգադավի գլխավոր դատախազ Դավթյան Արթուրը և այս հետապնդման ապարդյուն փորձի գծով նրա հանցակիցները կարծում են, որ Ալիևի կոշիկները լիզած իրենց շեֆը՝ Նիկոլը, պետք է Արցախը հանձներ, շուրջ 5000 զինվորականի գլուխ ուտեր, արցախցուն դարձներ հայրենազուրկ փախստական, ոչնչացներ հայ մարդու արժանապատվությունը ու դրա համար պատասխանատվություն չպետք է կրի, ազգադավը պետք է շարունակի իր սև գործը, իսկ օրինակ՝ Միհրան Հակոբյանը պետք է նստի, անպայման պետք է նստի, որովհետև չի հրաժարվել և չի հրաժարվելու իրերն իրենց անուններով կոչել:

Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ, դատավոր Ֆարխոյան, բոլորդ… ականջներիդ օղ արեք պարոնայք՝ մի սանտիմետր անգամ չեմ նահանջելու, ինչ կարող եք՝ հիմա արեք իմ դեմ՝ ձերբակալեք, նստացրեք, խուզարկեք, ինչ կարող եք՝ հիմա արեք… Որովհետև ես կանգ չեմ առնելու: Իսկ ձեր պղծված շեֆին շատ չի մնացել: Ու դուք դրա մասին գիտեք: Ու նաև գիտեք, որ Դադիվանքի դատավարություն լինելու է: Չկասկածեք, ձեր շեֆի բառապաշարով ասած՝ ոչ մեկդ չեք պլստալու»,- գրել է Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս