ԱՄՆ-ի ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Մեծ Բրիտանիայի ավիաբազայում. Gloucestershire Echo
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն արտակարգ վայրէջք է կատարել Գլոսթերշիրի անգլիական կոմսության Fairford ավիաբազայում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ նրա մոտ խափանվել է շարժիչներից մեկը: Այդ մասին հաղորդել է Gloucestershire Echo տեղական թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ի երեկոյան: Ինքնաթիռը, որն առաքելություն էր իրականացնում Միջերկրական ծովի շրջանում, արտակարգ պատահարի մասին հաղորդագրություն է ուղարկել տեղական ժամանակով մոտավորապես 15-ին (Երեւանի ժամանակով 18-ին): Ըստ հրատարակության տվյալների, բռնկման պատճառով անջատվել է7 ռմբակոծիչի ութ շարժիչներից մեկը: Մոտավորապես երկու ժամ անց, մի քանի պտույտ կատարելով Գլոսթերշիրի եւ Վուսթերշիրի կոմսությունների երկնքում, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել յոթ շարժիչներով:
Ինչպես նշում է հրատարակությունը, նմանօրինակ միջադեպ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին: Այն ժամանակ ամերիկյան B-52 ռմբակոծիչը Fairford ավիաբազա է վերադարձել այն բանից հետո, երբ ինքնաթիռում տեղի է ունեցել արտակարգ պատահար, որի պատճառը չի հայտնվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: