«Դուք մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել` Հ.Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը, այսօր փնտրեք ձեր ինքնապահպանման բնազդը, բաց մի թողեք մարդ մնալու վերջին կանգառը». Մկրտչյանը՝ «Իմ քայլ»-ին
Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորներին:
«Սիսակ, Լենա, Լիլիթ… շատերի անունները չեմ հիշում, կներեք…
Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:
Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել`Հրայր Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը:
Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:
Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:
Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը` բաց մի թողեք մարդ մնալու վերջին կանգառը:
Հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք ինչու եմ համոզված: Որովհետև նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերևի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:
Գիտեմ, որ կկարդաք»,- գրել է նա: