
Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է մենամարտի

«Ես, լինելով երեք պատերազմի մասնակից, իմ տեսակով ասպետ եմ և Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իր համախոհներով գործ կարել ինձ վրա, դա չի ստացվելու»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Ես կարող եմ յուրաքանչյուրի դեմ միայնակ մենամարտի դուրս գալ, եթե ունեմ նման թշնամի: Եթե գերագույն գլխավոր հրամանատարն ունակ է ինձ հետ մենամարտելու, ես իրեն հրավիրում եմ մենամարտի՝ տալով մի քանի իրավունք՝ վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի: Եթե ունակ է, թող գա, եթե ոչ, կարող է իր «Էրատո» ջոկատի հրամանատարին ուղարկել ինձ հետ մենամարտելու: Սակայն ես որպես ասպետ հրաժարվում եմ մենամարտել կնոջ դեմ»,-ասաց նա:
շ