Արցախի 70 տոկոսը և ավելին Ադրբեջանին հանձնելու՝ կապիտուլյացիայի ակտի ստրագրումից հետո, շարունակվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը՝ արդեն Հայաստանից, իսկ հայկական դիրքերի հանձնումը, մասնավորապես Սյունիքի մարզից 13 գյուղի ռազմական նշանակություն ունեցող դիրքերի հանձնումն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համարում է սահմանազատման ցավոտ գործընթաց, որը, ըստ նրա, բխում է Հայաստանի անվտանգության շահերից։ Սյունիքում մեզ համար կարևորագույն […]
Չինաստանի Ցինհայ երկրամասում երկնաքարի նմանվող օբյեկտ է ընկել:
Քանի դեռ Էդ. Աղաջանյանը հրապարակավ չի հայտարարել, թե որ բուհերում է սովորել 2006-2008 և 2012-2014 թվականներին, մինչ այժմ առկա փաստերի համադրումը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Էդ. Աղաջանյանին տարկետման իրավունքը՝ երեք անգամ անընդմեջ, տրվել է կասկածելի հանգամանքներում, և այդ միջոցով նա պարզապես «թռել է» բանակից՝ խուսափելով հայրենիքին ծառայելու՝ իր պարտականություններից:
Էկվադորի գիտնականները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարատեսակներ, դրանցից մեկը կարող է ազդել երկրում հիվանդությունների թվի աճի վրա, սակայն դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն այն հիմնամանրէի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:
Սա Երասխի հարցը չէ, նման հարցեր կան ամբողջ ՀՀ սահմանի երկայնքով: Իսկ նման հարցերը հնարավոր է լուծել միայն միջպետական հանձնաժողովի միջոցով դեմարկացիայի գործընթացի արդյունքում: Իսկ հիմա ՀՀ հատվածում շփման գծի փոփոխությունը գտնում եմ խիստ վտանգավոր, եթե նման քայլեր ձեռնարկեն: Կարծում եմ` չեն անի: Ի վերջո, չմոռանանք, որ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի հատվածում, Պառավաքարի, Արծվաշենի խնդիր կա: Նման խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, որը բնական է` պատերազմի օրերից սկսած՝ այս 30 տարվա ցուցանիշներ են, որոնք եղել են:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի միջև:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրերս տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների հնարավոր վերանայման մասին:
«Վաղը՝ առավոտյան ժամը 10-ից, բոլոր կողմերից շրջափակվում է ՀՀ կառավարության շենքը». Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ՝ առանց միջազգային իրավունքի և սեփական օրենսդրության պահպանման՝ Հայաստանի հետ սահմաններ հաստատել, քանի որ դա նրա համար ձեռնտու է։ Իսկ մենք Փաշինյանին թույլ ենք տալիս անպատասխանատու ձևով և պետական օրենսդրության խախտմամբ՝ ի վնաս մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության Հայաստանի նոր սահմանները գծել, ինչպես նաև՝ շարունակել մանիպուլացնել հասարակական կարծիքը։
«Միացի՛ր քո ժողովրդին» հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև լրագրող Գեղամ Նազարյանը՝ խոսքն ուղղելով նրանց, ովքեր այդ պահին Հանրապետության հրապարակում չեն: «Խոսքս ավելի շատ ուղղված է լինելու նրանց, ովքեր այստեղ՝ հրապարակում չեն, որովհետև դուք այսօր անում եք այն, ինչ ուզում են, որ անեք, այն տղաները, որ Նիկոլի գործողությունների պատճառով զոհվեցին, անհետ կորան, դարձան հաշմանդամ: Ես դիմում […]
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։
Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված:
«Կոմերսանտ» պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, հոդված է հրապարակել երկրում ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ օր օրի ավելի մեծ թափ ստացող բողոքի ակցիաների մասին:
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ադրբեջանցիներն այցելել Սյունիքի Որոտան համայնք
Սյունիքի համայնքապետերի հարցի քննությունը՝ դատարանում․ ՈՒՂԻՂ
Աշոտ Մինասյանի գործով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը 48 ժամվա ընթացքում 10-ից ավելի քննչական գործողություններ էր իրականացրել: Հիմա հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանի ձայնագրության դեպքում արդյո՞ք նույն արագությունը կա: Բոլոր հուզական գնահատականները, թե Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահն է, կանխատեսելով՝ ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ նորագույն պատմության մեջ վերջին 2.5 տարում Արցախի հիմնադիր նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի ազատագրման, պահպանման ու զարգացման հիմնական դերակատարին, իրավապահ համակարգը որևէ բարոյական կաշկանդվածություն չունեցավ քրեական հետապնդում հարուցելու, այն էլ՝ ապօրինի:
«Նա մեզ խաբեց, թե՝ փողերը հետ կբերեմ, բայց տվեց հողերը և այդ հողերը տվեց մեր գլխին: Ես գիտեմ, որ հուսահատությունն այն մեծ շռայլությունն է, որ հայերս երբեք իրավունք չունենք մեզ թույլ տալու, բայց շատ դժվար է լինելու, որովհետև շատ բան կարելի է վերականգնել, բայց կորցրած հողերը… շատ դժվար է լինելու, և այդ ծանր հոգսը մենք թողեցինք մեզանից հետո եկողների վրա, սա է դառնությունը, սա է, որ երբեք հնարավոր չէ ներել… Մենք մեղավոր ենք, մենք մեղավոր ենք, որ նա ծնվեց, մենք մեղավոր ենք, որ նա մեծացավ, որովհետև իր հետ աշխատող խմբագիրները, լրագրողներն ասում էին՝ դե լավ, Նիկոլն է, իր լաչառությունն է անում, որովհետև բիզնեսմեններն ասում էին՝ դե լավ, շան պես հաչում է, մի կոպեկ տանք, թող ձայնը կտրի…»:
Այն, ինչ անում է իշխող թիմն իր ղեկավարով, բացարձակապես չի բխում ժողովրդին և իր ընտրողին տված իր խոստումներից։
Թեհրանը եւ Բաքուն պայմանավորվել են հիդրոէլեկտրակայան կառուցել Խոդաֆարինի ամբարտակում: Այս մասին հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (Reza Ardakanian), հաղորդում է Mehr-ը:
Սյունիքի երկու համայնքապետերը Քննչական կոմիտեում են. ՈւՂԻՂ
«Պետությունն ազգաբնակչությանն ընդհանուր առմամբ պետք է երեք բան ապահովի՝ անվտանգություն, արդարություն և ազատություն: Եվ այդ երեք սյան վրա կարելի է կառուցել երկրի կայուն զարգացումը և երկրի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպը և բարեկեցությունը: Հիմա՝ փորձենք հասկանալ, այս դրույթներից որում ինչ ունենք այսօրվա Հայաստանում»,- Հանրապետության Հրապարակում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
«Մի վայրկյան դուրս արի կնոջդ կաբլուկի տակից ու հրաժարական տուր, Նիկոլ». Գեղամ Նազարյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտնել է, թե իրեն հրավիրել են ինչ-որ գործով հարցաքննելու, սակայն չեն մանրամասնել:
«Ես ըստ էության քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել, և առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ ասեմ, որ հարուցված քրեական գործերը ու հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը, նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը, հետևաբար, որևէ կերպ, որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա, հիմա շտապեմ հասնել մեր հանրահավաքին, միանամ մեր ընկերներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
ԱՄՆ-ի զինված ուժերի առաջին ստորաբաժանումներն են ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Սոմալիի ափերի մոտ գտնվող Makin Island դեսանտային նավ՝ երկրի տարածքից ամերիկյան զորակազմի դուրսբերման գործողության շրջանակում:
«Ես կյանքիս մեջ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չեմ հետապնդել որևէ շահ և չեմ սպասարկել որևէ մեկի շահերը։ Իմ շահը մեկն է՝ իմ քաղաքը՝ Երևանը, իմ Հայաստանը և տեր Աստված։ Ուզում եմ դիմել մեր ոստիկաններին՝ տղերք, դու չե՞ք հասկանում, որ այն բոլոր հրամանները, որոնք դուք ստանում եք՝ հատուկ են արված, որ ծնեն ատելություն ժողովրդի մեջ ձեր նկատմամբ։ Ժողովուրդը համբերատար է, կսպասի, բայց դուք մի խանգարեք մեր երկրի այն արդար ընթացքին, որոնք հետապնդում ենք բոլորս, մենք ուզում ենք միայն վերադարձնել Հայաստան աշխարհին հավատք դեպի հայրենիք ու տեր Աստված։ Որևէ մեկս աթոռ, շահ չի հետապնդում, մենք ուզում ենք շտկվել այդ խայտառակ համաձայնությունից հետո և հպարտ հայացքով նայենք ապագային»,- հարթակից ասաց Վիգեն Ստեփանյանը։
«Այն սահմանային մոտ շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են պարունակում, դրանց հանձնումը կարող ենք հետաձգել, դրանց հետ կապված կարող ենք բանակցել: Ինչի ենք մենք արագ գնում դրան: Թող կառավարությունում նստած մարդիկ գան՝ ժողովրդին բացատրեն»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
«Դուրս եկեք ձեր տներից, դուրս եկեք հիմա. մենք ժամանակ չունենք». Գևորգ Գևորգյան
«Մենք ուժեղ էինք Արցախով, դա կոտրեցին, հիմա էլ ուզում են Սյունիքը կոտրել, քրեական գործեր են հարուցել Գորիսի ու Քաջարանի քաղաքապետների նկատմամբ, բայց պետք է հասկանան, որ նրանք վախեցող չեն, նրանք Նժդեհի Սյունիքի քաղաքապետներն են»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։