![](/banners/BeFunky-design.jpg)
Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ. «Կարծում եմ՝ հայտնի 5 միլիարդի հետ կապված»
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/Vanecyan-1-4.jpg)
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտնել է, թե իրեն հրավիրել են ինչ-որ գործով հարցաքննելու, սակայն չեն մանրամասնել:
«Կարծում եմ՝ հայտնի 5 միլիարդի հետ կապված: Վերջին շրջանում ինձ միշտ երևի թե իրենց կարծիքով պատահական, բայց իրականում միտումնավոր կանչում են այն ժամերին, երբ մենք ունենք հանրահավաքներ կամ այլ բողոքի ակցիաներ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը: