Նաիրա Զոհրաբյանը որևէ ծանուցագիր չի ստացել իր դեմ ներկայացրած դատական հայցի վերաբերյալ

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով իրեն դատի տալուն՝ ասաց, որ որևէ բանից տեղյակ չէ, քանի որ որևէ ծանուցագիր չի ստացել։

«Ես որևէ ծանուցագիր չեմ ստացել, հետևաբար՝ չեմ կարող մեկնաբանել։ Երբ գրություն ստանամ՝ կմեկնաբանեմ, ո՛չ հայցին եմ ծանոթ, ո՛չ այլ բանի։ Հիմա ես շատ ավելի կարևոր գործերով եմ զբաղված, իմ հայրենիքի փրկության գործով, քան ինչ-որ նման կարգի հարցերով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031