Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները:

Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեց:

Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում, Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում, լեգիտիմացնում իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930