Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները երկյուղում են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:
Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են գիշերել Հանրապետության հրապարակում, բոլոր պայմանները ստեղծված են:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց ձերբակալվածներին պահելու վայրից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ դատարանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ էր համարել:
Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:
«Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այնտեղ»
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ պարզվում է՝ հայ ժողովուրդը շատ բարի ու օրինապաշտ է, քանի որ ցանկացած այլ դեպքում, երբ հայրենիքը նման իրավիճակում գցեին, այդ ղեկավարը երկու-երեք օր չէր մնա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ:
«Այս իշխանությունների օրոք պարգևավճարը դարձավ քաղաքական կատեգորիա». Հայկ Ֆարմանյան
«Գողացել են մեր Արցախ հայրենիքը, անունը դրել են մարտավարական նահանջ». Անդրանիկ Թևանյան
Օրերս Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կատարեց Բելգիա, որը նրա երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչու են հավաքվել, գիտեն, որ երկիրն այլևս ուժ չունի հանձնվելու, ժողովուրդն էլ համբերություն չունի տեսնելու, թե ինչպես է թուրքը հայ գերեվարում։
«Ամբողջ աշխարհը նայում է, որ մի խումբ արտասահմանյան գործակալներ վաճառեցին մեր հայրենիքը, իսկ մենք՝ հինավուրց տոհմիկ մի ազգ, չենք կարողանում սրանց շպրտենք դուրս, սրանից հետո մենք քանի՞ կոպեկ արժենք։ Այսօր ազգն այստեղ պետք է կանգնած լինի։ Սրանք գնալու են մինչև Նոր տարի, այլընտրանք չկա, որքան պետք է՝ մենք այստեղ կմնանք։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք 2,5 տարի ծառայել են սրան, ձեր պարգևավճարները քթներիցդ բերելու ենք,- հրապարակում հնչեցրած իր ելույթում շեշտեց Արմեն Գրիգորյանը և նորից դիմելով Նիկոլ Փաշինյանին եզրափակեց խոսքը,- Նիկոլ, արի այստեղ, ես քեզ պոպուլիզմ սովորեցնեմ, թույլիկ»։
Մի հատ տեսեք, թե քանի շարք ոստիկան է կանգնում կառավարության դիմաց, խայտառակություն է: Եվ ես շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում մի բանով օգնել: Իսկ դա առնվազն պիտի դատվի: Կրկնում եմ` նա չի գնա, իշխանության համն ու հոտը տեսել է, փողի, ամեն ինչի: Նման մարդիկ ինքնակամ չեն հեռանում: Դրանց պետք է հեռացնել և պատժել»,- նշեց երաժիշտը` խայտառակ երևույթ համարելով նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
«Ինքը մեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում Ալիևի հետ պայմանավորվեց ամրապնդել իր իշխանությունը»․ Ռուբեն Հակոբյան
«Արժե՞ արդյոք Փաշինյանի համար հայհոյանքի և նզովքի արժանանալ սերնդեսերունդ». Հայկ Մամիջանյան
«Նիկոլը վախենում ա՝ գործի գա. տնի՞ց ես ղեկավարում էս երկիրը, արա». Արմեն Գրիգորյան
Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում
««Իմ քայլի» պատգամավորներ, դուք բոլորդ Նիկոլի աթոռի ոտը բռնողներն եք». Գեղամ Մանուկյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միացել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին և չի ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած դատական նիստին։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան գիշերել Հանրապետության հրապարակում, կարող են մնալ և գիշերել վրաններում։ Իսկ ովքեր գնալու են, վաղն առավոտյան կրկին կմիանան իրենց պայքարին։
Դեկտեմբերի 7-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Այս փոփոխությունների համար որպես նպատակ նշվում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելը:
«Եթե այսօր մեր պայմանները չբավարարվեն, մենք գիշերը մնալու ենք Հրապարակում». Իշխան Սաղաթելյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում։ Այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Փաստորեն անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Հանրապետության հրապարակը. ՈՒՂԻՂ
«Ձեր լռության պատճառով փլուզվել է պետական համակարգը». Գեղամ Մանուկյան
Այս պահին՝ Կառավարության շենքի դիմաց
Կառավարության շենքը շրջափակած քաղաքացիները թույլ չեն տալիս, որ աշխատակիցները դուրս գան շենքից
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է Մեդիապորտ ալիքը։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական մանիպուլյատիվ գրառմամբ փորձ է կատարել նորամուծություն մտցնել միջազգային իրավունքում՝ պնդելով, որ ՀՀ պետական սահմանը գծվում է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, հղում կատարելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին: