Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ, Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18։30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է` այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը…

Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր` հավելյալ կտեղեկացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031