Բաժիններ՝

ԱՄՆ-ի առաջին զինվորականներն են հեռացել Սոմալիի տարածքից նրանց տարահանման գործողության շրջանակում

ԱՄՆ-ի զինված ուժերի առաջին ստորաբաժանումներն են ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Սոմալիի ափերի մոտ գտնվող Makin Island դեսանտային նավ՝ երկրի տարածքից ամերիկյան զորակազմի դուրսբերման գործողության շրջանակում: Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Սոմալիի Goobjoog News նորությունների պորտալը:

Մայր ցամաքից զինծառայողների տեղափոխումը տեղի է ունենում ծովային հետեւակի՝ նավերով ժամանած սորաբաժանումների օգնությամբ, նշել է պորտալը: Սոմալիում Միացյալ Նահանգների զորակազմի թվաքանակը, որը ենթակա է տարահանման, կազմում է շուրջ 700 զինծառայող:

Անձնակազմը նավ է հասցվում կոնվերտոպլանների միջոցով, որոնք ծավալված են Makin Island նավում: Դեսանտային նավը մտնում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի օպերատիվ խմբի մեջ, որն այժմ գտնվում է Սոմալիի ափերի մոտ՝ 2021 թվականի սկզբին Սոմալիից բոլոր ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 4-ի կարգադրության կատարման համար:

Խմբի մեջ է մտնում նաեւ USS Nimitz ավիակիրը, որն օպերատիվ շրջան է ժամանել դեկտեմբերի 21-ին:

Ինչպես նշել է Somali Guardian-ը, Սոմալիից դուրս բերվող ուժերի հիմնական մասը կտեղափոխվի Ջիբութիի «Քեմպ Լեմոնիե» ծովայինէքսպեդիցիոն բազա: Այն ԱՄՆ-ի խոշորագույն բազան է Աֆրիկայում՝ անձնակազմի շուրջ 3 հազար թվաքանակով: Ամերիկացի զինվորականների եւս մի ոչ մեծ խումբ կտեղափոխվի Քենիա, որտեղ նույնպես գոյություն ունեն ամերիկյան օբյեկտներ: Այսօրվա դրությամբ Աֆրիկայում է գտվում ԱՄՆ-ի մինչեւ 6 հազար զինծառայող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս