«Նա՝ որպես խաղամոլ, տանուլ տվեց մեր երկիրը». Արա Սահակյան

«Գլխավոր զգացումը, որ այս օրերի ընթացքում ունեմ, դա ամոթի զգացումն է, ես ամաչում եմ, որ նա դեռ նստած է այնտեղ, ամոթը մնալու է իր գնալուց հետո նույնպես, որ մենք հանդուրժել ենք այդ անարժան, իրենից ոչինչ չներկայացնող մարդուն, որ իշխի այս երկրում»,- «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

«2 ամսից կլրանա 33 տարին ղարաբաղյան շարժման զարթոնքի օրից: Իմ կյանքը այդ 33 տարիների կրկնակին է, ես իմ կյանքի կեսը տվել եմ ղարաբաղյան շարժմանը, ես միայնակ չեմ եղել, առաջին շարքում չեմ եղել, ես եղել եմ ձեզ նման կանգնած, մենք արտասվել ենք, երբ գոչում էինք՝ Ղարաբաղ, մենք տեսել ենք՝ Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ինչպես էին ղարաբաղցիներն արտասվում, երբ գոռում էին՝ Հայաստան: Մենք միաձուլվեցինք, դարձանք մի ժողովուրդ, վերագտանք միմյանց, և նա կործանեց մեր պատմության 33 տարիների արդյունքները, փոշիացրեց, վերջին հարբեցողի նման՝ տանուլ տվեց, որպես խաղամոլ՝ տանուլ տվեց մեր երկիրը…»,- ասաց Արա Սահակյանը:

Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մեզ տարավ պարտության, կործանման.

«Նա մեզ խաբեց, թե՝ փողերը հետ կբերեմ, բայց տվեց հողերը և այդ հողերը տվեց մեր գլխին: Ես գիտեմ, որ հուսահատությունն այն մեծ շռայլությունն է, որ հայերս երբեք իրավունք չունենք մեզ թույլ տալու, բայց շատ դժվար է լինելու, որովհետև շատ բան կարելի է վերականգնել, բայց կորցրած հողերը… շատ դժվար է լինելու, և այդ ծանր հոգսը մենք թողեցինք մեզանից հետո եկողների վրա, սա է դառնությունը, սա է, որ երբեք հնարավոր չէ ներել… Մենք մեղավոր ենք, մենք մեղավոր ենք, որ նա ծնվեց, մենք մեղավոր ենք, որ նա մեծացավ, որովհետև իր հետ աշխատող խմբագիրները, լրագրողներն ասում էին՝ դե լավ, Նիկոլն է, իր լաչառությունն է անում, որովհետև բիզնեսմեններն ասում էին՝ դե լավ, շան պես հաչում է, մի կոպեկ տանք, թող ձայնը կտրի…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս