«Հանուն իմ անհետ կորած Աբգարի, հանուն բոլոր զոհված ու կորած տղերքի՝ դուրս եկեք տներից». Գեղամ Նազարյան

«Միացի՛ր քո ժողովրդին» հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև լրագրող Գեղամ Նազարյանը՝ խոսքն ուղղելով նրանց, ովքեր այդ պահին Հանրապետության հրապարակում չեն:

«Խոսքս ավելի շատ ուղղված է լինելու նրանց, ովքեր այստեղ՝ հրապարակում չեն, որովհետև դուք այսօր անում եք այն, ինչ ուզում են, որ անեք, այն տղաները, որ Նիկոլի գործողությունների պատճառով զոհվեցին, անհետ կորան, դարձան հաշմանդամ: Ես դիմում եմ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով տանը նստած են հետևում մեր այս հավաքին: Գիտեմ, ցուրտ է, դժվար է կանգնել դրսում, բայց մի՞թե հեշտ է այն տղերքին, ովքեր այսօր անտառներում են, ինչ վիճակներում, ովքեր զոհվել են և փարված են դեռ հողին, ու իրենց դեռ չեն գտել: Նիկոլ, դու չե՞ս ամաչում, որ մինչև հիմա նստած ես այդ աթոռին, եթե մի հոգի փարված է այդ հողին, ու դեռ չեն գտել, ու դու ես թիվ մեկ մեղավորը, դու ի՞նչ ապագայից ես խոսում: Դու, տեսակով վախկոտ, դու էլ գիտես, որ վախկոտ ես: Վախկոտ լինելով՝ ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս ղեկավարել սուրբ երկիր Հայաստանը: Դու 2.5 տարում ավերեցիր մեր արածը, 32 տարվա մեր չարչարանքը: Դու լավ տատ ունեիր, մի անգամ քո տանը նստած էինք, ասաց՝ տղա ջան, Գեղամ ջան, մարդու գործն է միշտ մնում, ապրեք այնպես, որովհետև մենք մի օր գնալու ենք, մեր արած գործն է մնալու: Նիկոլ, դու ինչո՞ւ չլսեցիր քո տատին, լավ տատ ունեիր: Քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, ինքը գիտեր՝ դու ով ես: Այդ ի՞նչ ուժեր քեզ ստիպեցին գալ ու քանդել այս երկիրը: Դու ի՞նչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ Ավետարանոց ես տվել, Շուշի ես տվել, Հադրութ ես տվել: Նիկոլ, մարդ եղիր գոնե մի վայրկյան, մի վայրկյան քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք է արդեն, ամոթ է,- ասաց Գեղամ Նազարյանը՝ շարունակելով,- Աննա, ես քեզ էլ եմ ճանաչում, թող այդ տղան հանգիստ հրաժարական տա, թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ դատարանի առաջ, որովհետև հերիք, է զզվացրիք՝ ժողովուրդ ասելով: Ի՞նչ ժողովուրդ, ո՞վ է ժողովուրդը: ժողովուրդն անհատներն են, ազգն է, ժողովուրդն այն տղերքն էին, որ հավատացին, որ գնալու են Գետաշեն ու Շահումյան ազատագրեն, այնինչ այդ տղերքին տարան թատերական ներկայացման, զոհեցին: Այսօր ես իմ վիշտը թողած՝ եկել-կանգնել եմ այստեղ, որ քեզ մի անգամ էլ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր:

Հերի՛ք է պղծես Եռաբլուրը, Շուշին, հերիք է արդեն: Ու չնայես, թե քանի մարդ է այստեղ հավաքված, որովհետև ազգի 90 տոկոսը, չհաշված քո ֆեյքախմբերի ղեկավարները, մի բան են քեզնից խնդրում՝ հեռացիր, դու հարամ անելու տաղանդ ունես: Չգիտեմ, դա քո՞ տաղանդն է, թե՞ քո տերերի, որոնք քեզ բերեցին այս իշխանության: Դու հարամեցիր Նոր տարվա տոնը, Շառլ Ազնավուրի հուղարկավորությունն ու թաղումը, դու հարամեցիր մեր բոլոր տոները: Ես քեզ լավ եմ ճանաչում, ես գիտեմ… ժողովուրդ, ինքը ձեզ մեկ անգամ չի խաբել, ազնիվ է եղել մեկ անգամ, երբ ասաց՝ ես «իզմ»-եր չունեմ: Ինքը ոչինչ չունի, ոչ հայրենիք, ոչ ընտանիք: Իր համար կա մի սրբություն, դա հիշեք, ես ձեզ դա ասում եմ, որովհետև, ցավոք, ես իրեն իրենից լավ եմ ճանաչում, իր համար գոյություն ունի մի արժեք, դա փողն է: Ինքը միայն փող է սիրում, կուրորեն, չհասկանալով՝ այդ փողն ինչի համար է: Ինքը միշտ դժգոհ էր իր հորից, որովհետև կարծում էր՝ իր հայրն իրեն վատ է պահել, չհասկանալով, որ 1990-ականներին բոլորն էին վատ ապրում: Բայց ինքը ատում էր իր հորը, ինքն ատեց ամբողջ ազգին և վրեժխնդիր եղավ մեզանից, որովհետև մենք այնքան միամիտ էինք, այնքան էինք կուրացել Ազատություն ռադիոկայանից, որ անընդհատ ասում էին՝ դուք վատ եք ապրում, որ ատեցինք բոլորին՝ չհասկանալով՝ ով է Նիկոլը: Ես մտնում էի երիտասարդների մեջ, ասում էի՝ տղերք, աղջիկներ ջան, լավ, հասկացանք՝ իշխանափոխություն եք ուզում, բայց դուք Նիկոլին, իր ընտանիքը չեք ճանաչում, աղետ ու ավեր է բերելու մեր երկրին, ասում էին՝ Գեղամ, դու սադրիչ ես, դու չես ուզում, որ լավ երկիր ունենանք: Ես հիմա չգիտեմ, թե իմ տղան որտեղ է, ես գիշերը չեմ քնում, Նիկո՛լ, որովհետև դու տականք դարձար և ավերեցիր ընտանիքներ: Դու ո՞նց ես կարողանում խոսել այսօր ապագայից:

Հայաստանի ապագան մի տարբերակ ունի. ցմահ նստես քո խցում, ու, այո, Միքայել Մինասյանը ճիշտ է՝ լսես բոլոր տղերքի անունները: Էն տղերքի, որոնք այսօր երկնքից նայում են մեզ և ասում՝ հայրեր, մայրեր, մենք չկանք, բայց դուք էլ կաք այդ երկրի վրա, մի՞թե այնքան չկաք, որ այդ ստահակին հանդուրժում եք այդ պաշտոնում: Վահիկ ոստիկանապետ, իջևանցի, դու իրեն լավ ես ճանաչում, գիտես՝ ինքն ով է, դու չե՞ս ամաչում, որ իրեն ես ծառայում: Դու ախր իր վրա ծիծաղում էիր, հեգնում էիր Նիկոլին: Իջևանը փոքր քաղաք է, բոլորս բոլորին ճանաչում ենք, ես գիտեմ՝ դու ինչ կարծիքի ես իր մասին: Մեկ անգամ քայլ արա: ԱԱԾ պետ, դուք ախր չե՞ք հասկանում՝ ինչ է եղել: Դուք ի՞նչ եք անում, ի՞նչ ենք մենք բոլորս անում: Ես դիմում եմ նրանց, ովքեր մտածում են, որ, եթե պատերազմն իրենց տուն չի մտել, ուրեմն կարող են խոզի բուդ առնել, նստել քեֆ անել, Նոր տարի նշել: Չի լինի այդպես: Որոտան գյուղի այն տունը, որն այսօր թուրքը մտել է, և Նիկոլն ասում է՝ այո, դա նրանց տունն է, դա բոլորիս տունն է, այդ մարդկանց տունը չէ:

Այսօր Իջանում՝ Կիրանց Գյուղում, Նոյեմբերյանում՝ Ոսկեպար գյուղում, գյուղացիները գիշերը չեն քնում, նրանք չեն վստահում Նիկոլին, գիշերը սահման են պահում, որ հանկարծ չգան դուռը ծեծեն ու ասեն, որ Նիկոլն ասել է, որ այստեղից գնաք, սա էլ է մերը՝ ըստ 2010 թվի: Նիկոլ, չե՞ս ամաչում: Դու վերցրել ես ինչ-որ թղթեր, մարդկանց խաբում ես, որ՝ տեսեք, 2010թ. Շուռնուխը տվել են Ադրբեջանին: Տղա ջան, այ տղա, դա ուղղակի գյուղի հողերի օգտագործման սահմանագիծն է, այդպիսի թղթեր ունի նաև Իջևանի Կիրանց գյուղը, Ոսկեպարը, հիմա ինչ, գալու ես հանե՞ս մարդկանց տներից»:

Ապա Գեղամ Նազարյանն ասաց, որ, եթե շարունակեն նստել ու մնալ տաքուկ տեղերում, ինքը գիտի, թե որն է լինելու հաջորդ քայլը:

«Մեկ էլ կտեսնենք, որ իրենց 88 ավազակներով Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, ճանաչել են տարածքային ամբողջականությունը,  մի կետ են ստորագրել, որով համաձայնվում են, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Վարդենիս, Մասիս,Կապան: Դուք չեք պատկերացնում՝ դրանից հետո ինչ է լինելու: Ես ինձ թույլ եմ տալիս իմ Աբգարի անունից, բոլոր էն տղերքի անունից, որ անհետ կորած են, ովքեր զոհված են, ես իմ վրա այդպիսի պատասխանատվություն եմ վերցնում, հանուն այդ տղերքի՝ մի մնացեք տանը, այստեղ իշխանության հարց չէ, պատվի, նամուսի, մեր երկրի ապագայի հարցն է: Սիրելի հայրենակիցներ, նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով մինչև հիմա հավատում եք, մի հավատացեք, Նիկոլը ստախոս է, հիվանդ ստախոս տղա է, վախկոտ: Ինքը միշտ ասում էր՝ գիտեք, ես շատ վախկոտ եմ եղել, այնպես եմ երազում, որ մի քիչ անվախ լինեի: Նիկոլ, այդպես ծնվում են, դու մեղավոր չես: Վախկոտ մարդը Հայաստանի նման երկիրը չի կարող ղեկավարել, Նիկոլ, հեռացիր: Լսիր ուշադիր, այս միջոցառումները, բողոքի գործողությունները չպետք է լինեին, այ աննամուս, դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդրեիր և հեռանայիր: Իմքայլական աննամուսներ, դուք ինչի՞ մասին եք խոսում: Ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքը դեռ հողին փարված են, դեռ նրանց մարմինները չեն գտել, ու դու չես էլ գտնելու: Հեռացիր, որ Հայաստանը նորմալ հարաբերություններ ունենա գոնե Իրանի և Ռուսաստանի հետ: Դու այնպես արեցիր, որ Իրանն էլ զարմացավ, թե Հայաստանում ինչու է այսպես, ՌԴ-ում էլ զարմացան: Քո Իոաննիսյան տաղանդավոր տականքով դու Պուտին էիր ձեռք առնում: Պուտինին ասում էիր՝ քացով հետևիդ տալու ենք, բանտը գցենք Քոչարյանի կողքը, հը, այ տականք, մի ամբողջ ազգ խաբեցիր: Դու կարող ես հիմա գալ այստեղ: Արի, կանգնիր իմ դիմաց, նայիր աչքերիս մեջ ու ասա, որ դու չգիտեիր՝ ինչ ես անում:

Դու 2.5 տարի պատրաստեցիր ազգը այս խայտառակ պարտությանը: Իմ ավագ որդին՝ Արմենակը, ծառայում էր Հադրութում, 2019թ. գնացի այցելության, մտա զորամաս՝ մի ծառուղի կար, որտեղ փակցված էին Արցախի հերոսների լուսանկարները: Գիտե՞ք՝ ինչից սարսափեցի, ով զոհված չէր, կամ բանտում էր, կամ քրեական գործերով դատում էր: Մի՞թե մենք այդքան միամտացանք, որ չհասկացանք՝ ինչ են անում: Մեր Արցախի հերոսներին դատում էին, փակում էին, որ Արցախը սկուտեղի վրա հանձնի: Այն էլ այն սկուտեղի վրա, որտեղ մեր երեխեքի մարմիններն են: Նիկոլ, դու կարծում ես, մարսելո՞ւ ես սա: Ոչ Կանադայում ես մարսելու, եթե ճողոպրես, ոչ էլ նույնիսկ Անկարայում կամ Ստամբուլում, նույնիսկ Բաքվում չես մարսելու:

Դու մի շանս ունես՝ ներողություն խնդրես , հեռանաս ու ասես՝ խնդրում եմ, ինձ դատեք այն դատարանում, որոնց ասում էի՝ վնգստացող դատավորներ: Դու այնքան անթասիբ ու աննամուս էիր, որ 30 տարվա դիվանագիտական աշխատանքը ներկայացրեցիր՝ որպես կոշիկ լպստել: Բոլորը չեն քո նման: Ես 2 տարի առաջ մի հարցազրույցում ասացի՝ Նիկոլ, Հայաստանը դա «Հայկական ժամանակը» չէ, դու էլ խմբագիրը չես: Պուտինը, Մերկելը, Իրանի նախագահը օլիգարխներ չես, որոնց դեմ հոդված գրես և հետո ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնես: Աշխարհում այլ օրենքներ, խաղի կանոններ են, բայց դու դեռ դրան չես տիրապետում, և ես հիմա ամաչելով ստիպված եմ հիշեցնել, թե ինչ ասաց Ալիևը քո համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև: Ասեց՝ էդ տղեն ոչ դիվանագիտությունից էր հասկանում, ոչ միջազգային հարաբերություններից, անգամ կոլխոզ չուներ: Ժողովուրդ, ինքն անգամ կատու չի ունեցել, որովհետև այդ տեսակն է: Հայեր ջան, խնդրում եմ՝ ուշքի եկեք: Ֆեյքային ոհմակով մի հիմար գաղափար է տարածում, որ իբր փրկել է 25.000 տղայի, ոչ, խնդրում եմ՝ ուշադիր լսեք:

Մի օրինակ բերեմ, երբ ՀՀ հավաքականը 9:1 հաշվով պարտվեց Իտալիային, ոչ ոք չզոհվեց, Հադրութը մնաց, Շուշին մերն էր, բայց մարզիչն այնքան թասիբով էր, այնքան գիտակից, որ հասկացավ՝ պետք է ներողություն խնդրի և հեռանա: Նիկոլ, ֆուտբոլի չափ էլ չկա՞ մեր երկիրը, այ աննամուս: Մարդ եղիր գոնե մեկ անգամ, որ Աստծո դատաստանի առջև արդարացում ունենաս, ասես՝ հրաժարական տվեցի: Հիշիր՝ ինչի տակ ես մտել, լավ, 1,5 օր ձգեցիր իշխանությունը, լավ, հասար մինչև մարտի 21-ը, չար ուժերը հասցրին մինչև իքս օրի, մեր երկիրը ամեն օր է թուլանում, թշնամիները ուրախանում են, որ մեկ ժամ ավելի ես կառավարում: Վազգեն Մանուկյանին պետք է շնորհակալություն հայտնենք, որ ուզում է մտնել այս ծանր վիճակում այս բեռի տակ: Ո՞վ է իշխանություն ուզում, Վազգեն Մանուկյա՞նը, նրա 1 տոկոսը եթե արած լինեիր այս երկրի համար… Դու Մարիամիկին, քո աղջկան էլ չես սիրում, որ այդ օրը գցեցիր քո հետևից՝ վտանգելով կյանքը: Դու ոչ Մարիամիկին, ոչ Աշոտիկին ես սիրում, ոչ էլ այն 2 փոքրիկներին: Նիկոլ, ամոթ քեզ, դու տնից դուրս չես կարող գալ, նորմալ քայլել, էլ ո՞նց ես երկիր ղեկավարելու: Կարող ես գալ, քայլել քաղաքում: Երեք նախագահ ենք ունեցել, մեկին սիրել են, մյուսին՝ ոչ, բայց երեքն էլ կարող են դուրս գալ, քայլել, կմոտենան, հարց կտան, բայց դու չես կարող՝ 1 օր անցնի, 10 օր էլ, 10 ժամ էլ»,- եզրափակեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս