Բաժիններ՝

Էկվադորում կորոնավիրուսի նոր տարատեսակներ են գտել

Էկվադորի գիտնականները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարատեսակներ, դրանցից մեկը կարող է ազդել երկրում հիվանդությունների թվի աճի վրա, սակայն դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն այն հիմնամանրէի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:

Այդ մասին հաղորդել է Էսպիրիտու Սանտոյի համալսարանը: Հետազոտողները պահպանել են երկրի 22 նահանգներից վերցված ավելի քան 2,5 հազար նմուշների գենետիկ նյութեր, ինչը թույլ է տվել որոշել յուրաքանչյուր քաղաքում հայտնված վիրուսի հիմնամանրէի տիպը, թե արդյոք եղել են մուտացիաներ:

«Հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր տարբերակը, կասկած կա, որ այն կարող է դեր խաղալ վիրուսի արագ աճի գործում: Հետագայում հայտնաբերված եւ ուսումնասիրված վիրուսներից ոչ մեկը Անգլիայի վիրուսի գենետիկ փոփոխակում չի ցուցաբերել»,-նշում են գիտնականները: Նաեւ երկրում կորոնավիրուսի եւս երկու տարատեսակներ են հայտնաբերվել հուլիսի եւ նոյեմբեր ամիսների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա:

Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում:

Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս