Լավրովն ու Այվազյանը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրագործումը

Դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի միջև: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ ԼՂ-ում լիակատար հրադադարի մասին հայտարարության իրականացման ընթացքը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնության իրագործմանն առնչվող հարցերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031