Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը պաշտոնական այցի շրջանակներում մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Բեռլինում կայանալիք Թուրքիա-Գերմանիա տնտեսության և առևտրի համատեղ կոմիտեի (ETOK/JETCO) 5-րդ ժողովին։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արդեն նախկին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին։ Նա մասնավորապես գրել է․
Թավշյա իրադարձություններից հետո սահուն քայլերով իր քաղաքական կարիերան մշակած Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար 2023թ. բարեբեր է եղել. նա տարին սկսել է 4 անշարժ գույքով, բայց ավարտել՝ 5-ով։
Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ մյուս երկրները, որոնք նույնպես ունեն միջուկային զենք, պետք է հետևեն այդ օրինակին։
«Գալստյանը և մյուս 50 արցախցիները հավատացել են ադրբեջանցիների այն հայտարարութւյանը, որ հայերը կարող են մնալ և բնակվել իրենց հողում, իսկ այն պահին, երբ Շահրամանյանի, պայմանական ասած՝ հրամանագիրը, մտել է ուժի մեջ, ադրբեջանցիները հայտարարել են, թե հայերի գտնվելն այնտեղ ապօրինի է և պետք է լքել Ադրբեջանի տարածքը»,- ասաց Կոչուբաևը։
Ակնարկը տեղ հասավ, Դիլանյանն էլ հասկացավ իր անելիքը: Այսօր ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Վաղը սեպտեմբերի 27-ն է. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:
Ռոբերտ Քոչարանի գիրքը ձեռքին լուսանկարված Սիրվարդ Գևորգյանը, որը նշանակվել էր ՀՀ արդարադատության փոխնախարար, հրաժարական է տվել։ Այս մասին նա գրում է ֆեյսբուքյան իր էջում։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում։ Նա մասնավորապես անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել, որ խորհրդարանները մեծ պարտականություններ ունեն երկու երկրների միջև հարաբերությունները պահպանելու հարցում։
«Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհաքաղաքականության շրջանակում Ֆրանսիայի՝ այդ ռեգիոնում դիրքավորման ջանքերը հաջողվում են, սակայն միմիայն մասամբ, քանի որ Ֆրանսիայի ռեսուրսներն ամեն դեպքում սահմանափակ են, իսկ Երևանը փորձում է հարաբերություններ կառուցել նաև մնացած ուժերի հետ։ Սա, կարծում եմ, կարող է որոշակի հակասությունների պատճառ դառնալ կողմերի միջև»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
44-օրյա պատերազմի մասնակից, «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի խոսքով՝ այս տարվա հունիսին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի ունեցած միջադեպից մի քանի օր անց, չի մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, քանի որ, ըստ նրա, պայքարը վերածվել է հների ու նորերի պայքարի, ինչը ձեռնտու է միայն ներկայիս իշխանություններին, քանի որ նրանք այստեղ միշտ հաղթող են դուրս գալու։
ՀՀ ՍԴ որոշում է կայացրել 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերում հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտականություննրի՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցի վերաներյալ.
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթն անդրադարձել է Նյու Յորքում Փաշինյան–Էրդողան հանդիպմանը։
Վերջերս 168.am-ը «Փաշինյանի չտված հանձնարարականը պատերազմի օրերին անհետացած զենքի վերաբերյալ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր 44-օրյա պատերազմի օրերին անհետացած զենքի թեմային:
Ֆինլանդիան ԵՄ-ում ամենաերկար սահմանն ունի Ռուսաստանի հետ, որը կազմում է 1340 կմ։
Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ:
Ծախսերը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել են 121.5 միլիոն դրամով` պայմանավորված գործուղված կցորդների ընտանիքի անդամների թվի փոփոխությամբ, նոր նշանակումներով և կցորդների ու ներկայացուցիչների ռոտացիոն ծախսերի փոփոխությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «NBS News» հեռուստաալիքի թղթակից Քեիր Սիմմոնսին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի միջուկային դոկտրինի մի շարք դրույթների թարմացման մասին։
Հնդկաստանում կրոնական տոնախմբությունների ժամանակ երկրպագության վայրերում ողբերգական ելքով միջադեպեր հաճախ են լինում։ 2023 թվականին նույն տոնախմբության ժամանակ 22 մարդ էր մահացել, այդ թվում՝ 15 երեխա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից ավելի վաղ ձեռք բերված Herikks համակարգերը տեղադրված են «Քելբաջարի շրջանում՝ 3 հազար 336 մետր բարձրության վրա»։
«Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում»,- տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Թեհրանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Իրանի միջոցով միավորել Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ցանցերը։ Նման առաջարկով հանդես է եկել Իրանի էներգետիկայի նախարար Աբաս Ալիաբադին՝ ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակներում։
Եթե արևմտյան երկրները հրաժարվում են ռուսական էժան էներգակիրներից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստում։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։
Այսօր Մասիս խոշորացված համայնքի և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին: