Բաքվի առաջնահերթությունն է հզորացնել երկրի ռազմական ներուժը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքվի առաջնահերթությունն է հզորացնել երկրի ռազմական ներուժը։

«Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում»,- տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Անցած օրերին Բաքվում կազմակերպված ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում էլ Ալիևը շեշտել է՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ։

Միաժամանակ պաշտոնական Բաքուն շարունակաբար պնդում է՝ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ», քննադատում արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30