
Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրում է Իսրայելին աջակցելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «NBS News» հեռուստաալիքի թղթակից Քեիր Սիմմոնսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցազրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կողմից Պաղեստիինի Գազայի հատվածում իրականացվող գործողություններին և նշել, որ մի շարք Արևմտյան երկրներ շարունակում են լռել՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների։
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի որոշ դաշնակիցներ նույնիսկ կանգնած են Իսրալելի կողքին։
«Այս պահին ԱՄՆ-ում ենք և ԱՄՆ էլ այդ երկրներից մեկն է»։
Հիշեցնենք, որ Էրդողանը Թուրքիա է վերադարձել սեպտեմբերի 26-ին։ Նա սեպտեմբերի 21-ին մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-ր նստաշրջանին։