Մասիս խոշորացված համայնքը և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքը դարձան քույր քաղաքներ

Այսօր Մասիս խոշորացված համայնքի և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին:

Հիմք ընդունելով 1992թ․ փետրվարի 24-ին Ֆրանսիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև երկու համայնքների միջև ձևավորված ջերմ, բարեկամական կապերը և ցանկանալով ամրապնդել այդ կապերը՝ հաստատելով ամուր հարաբերություններ և համագործակցային գործողություններ, երկու կողմերը համաձայնեցին. Առաջնորդվելով արդարության և անաչառության սկզբունքներով՝ հարաբերությունների խորացման նպատակով, Էքս ան Պրովանս քաղաքը և Մասիս խոշորացված համայնքը պարտավորվում են՝ խրախուսել և զարգացնել փորձի փոխանակումը և իրագործել համատեղ ծրագրեր՝ ի շահ տեղական զարգացման, մասնավորապես, երիտասարդության և կրթության, մշակույթի, համերաշխության, կայունության, տնտեսության, նորարարական տեխնոլոգիաների անվտանգության և սպորտի ոլորտներում՝ համապատասխան մեր երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների։ Համաձայնագիրը ստորագրող կողմերը կխրախուսեն նաև, որպեսզի գործընկերային, բարեկամական կապեր զարգանան նաև երկու համայնքների քաղաքացիների միջև։

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30