Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի քայլերը
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ մշտադիտարկման առաքելություն, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, ԵՄ խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցություն, ինչպես նաև համագործակցության խորացման հետագա հնարավորությունները։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումների։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, կայունության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև փոխգործակցության հարցերի շուրջ։