Ռոբերտ Քոչարանի գիրքը ձեռքին լուսանկարված Սիրվարդ Գևորգյանը հրաժարական տվեց
Ռոբերտ Քոչարանի գիրքը ձեռքին լուսանկարված Սիրվարդ Գևորգյանը, որը նշանակվել էր ՀՀ արդարադատության փոխնախարար, հրաժարական է տվել։ Այս մասին նա գրում է ֆեյսբուքյան իր էջում։
«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:
Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրում է նա:
Հետաքրքիր է՝ Էրդողանի գիրքը ձեռքին լուսանկարված Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞։