Հարձակումը տեղի է ունեցել, երբ Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները հավաքվել էին` նշելու հակաթալիբանյան ուժերի հրամանատար Ահմադ Շահ Մասուդի մահվան 11-ամյակը։
Անգոլայի նոր Սահմանադրության համաձայն՝ հաղթող կուսակցության առաջնորդը ինքնաբերաբար դառնում է նախագահ:
Նախկին նախագահ Քլինթոնն իր ելույթում հայտարարել է, որ ճիշտ է համարում Բարաք Օբամայի տնտեսական ծրագիրը և առաջարկել է աջակցել նրան նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
«ԱՊԵԿ-ի ֆորումի ժամանակ մենք առաջ ենք քաշելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր դիրքորոշումները: Մաքսային միությունը, իսկ ապագայում Եվրասիական տնտեսական միությունը, մեր կարծիքով, կոչված է ոչ միայն արդյունավետ ներգրավվել համաշխարհային տնտեսության մեջ, այլ ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ձևավորման հարցում», – գտնում է Ռուսաստանի նախագահը:
Վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ ավիավթարի պատճառը դեռ պարզված չէ:
Փարիզում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանը եւ նամակ` կրթության նախարարությանը, բողոքելով երկրի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկման դեմ։
Արևմտաաֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ասոցացիան պատրաստ է Մալի ուղարկել 3.3 հազար զինծառայողի, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատը:
«Ցուցարարները ներողություն են խնդրում հայերից իրենց կառավարության արարքի համար: Ելույթ ունեցողները հիմնականում քննադատել են կառավարությանը, որ այն համարձակվել է ծախել հունգարների խիղճն ու պատիվի հանուն մի քանի գրոշի: Նրանք նշեցին նաև, որ երկու բռնակալներ զրկեցին Հունգարիային ազնիվ ապագայից: Հավաքվածները ընդգծեցին, որ Հունգարիայի «կողտոտ» իշխանությունները չպետք է մնան իշխանության ղեկին»,- ասել է Հակոբյանը:
Չինաստանի պաշտպանության նախարարը հնգօրյա պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց էր հրապարակել, որում գնահատական էր տրվում այլ պետությունների կողմից մի շարք միջազգային պարտականություններ կատարելու հարցում:
Լինի կարիերային խանգարել է այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա մարտին նրա որդին իր «Ֆերարի» ավտոմեքենայով ավտովթարի մասնակից էր դարձել: Այդ միջադեպը մեծ արձագանք էր գտել Չինաստանի հասարակության շրջանում:
«Հանրապետություն» ու «Աթա-Ժուրտ» («Հայրենական») խմբակցությունները վերածվել են ընդդիմության: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Համաձայն Reuters/Ipsos-ի հարցման, որի արդյունքները հրապարակվել են երեկ, գրանցված ընտրողների 31 տոկոսը Ռոմնիին տեսնում է որպես նախագահ: Օգոստոսի 27-ին հանրապետականին «գրավիչ» էր համարել միան քվեարկողների 26 տոկոսը:
Անվտանգության խորհրդի նախագահության նախավերջին օրը Ֆրանսիան նախարարների հանդիպում է հրավիրել և քննարկել Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու հարցը:
Բրայան Անդերվուդը խոստովանել է հանցանքը: Նա նամակ էր գրել Չինաստանի պետանվտանգության նախարարություն` առաջարկելով վաճառել լուսանկարները, որոնցում պատկերված էին շենքի ներքին կառուցվածքի սխեմաները:
Հաշվի առնելով ներկա իրողությունները` կարելի է կանխատեսել, որ հյուսիսային Սիրիան, որտեղ կենտրոնացած է հայերի մեծամասնությունը, կարող է վերածվել բուֆերային գոտու, իսկ այնուհետև հայտվել Թուրքիայի անմիջական ազդեցության տակ: Այդ տարածքում կարող են տեղակայվել նաեւ թուրքական բանակային ստորաբաժանումներ, և դա լուրջ սպառնալիք կարող է լինել սիրիահայության համար:
«Դժբախտաբար, ճիշտ է այն լուրը, որ ահաբեկիչները կրակոցներով սպանել են մեկ հայ ընտանիքի` ամուսնուն, կնոջը և զավակներին: Իսկ նրանց սպանել էին, քանի որ հայեր էին: Ահակեբիչների խոսքով` նրանք սպանել էին հայերին, քանի որ հայերը սիրիական պետության հետ են»,- ասաց մեր զրուցակիցը:
Բազմաթիվ հարցումների համաձայն` Ռայանը ավելի պահպանողական դիրքորոշում ունի, քան Ռոմնին: Ռայանը խոստովանել է, որ իր հայացքների վրա մեծապես ազդել են ռուսական ծագմամբ ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռենդի գործերը: Վերջինս կապիտալիզմի կողմնակիցներից էր:
Համագումարի կազմակերպիչները պաշտոնապես ներողություն են խնդրել լրագրողուհուց և հեռուստաալիքից, դատապարտել խուլիգանների արարքն ու այն անընդունելի անվանել: Ի դեպ, այդ ակցիան կարող է կազմակերպված սադրիչ բնույթ ունենալ:
Հիլարի Քլինթոնը վաղը` օգոստոսի 30-ին, մեկնելու է հերթական արտասահմանյան շրջագայության, որի օրակարգում պաշտոնական այցելություններ են Չինաստան, Ռուսաստան եւ Ինդոնեզիա:
Ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, բանակցությունների հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կորեական թերակղզում զոհված ճապոնացի զինվորների կմախքների որոնման խնդիրն է:
Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնիի մրցակիցն է լինելու Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Բարաք Օբաման: Անցկացված հարցումների արդյունքների համաձայն` գործող նախագահն իր հեղինակությամբ առաջ է մրցակցից:
Ծրագրի նպատակն է՝ հասկանալ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմը` այդ տվյալները սեփական քարոզչության շրջանակներում կիրառելու համար»,- գրում է հրատարակությունը:
Տիմոշենկոյի շահերը դատարանում ներկայացնում են նրա երկու փաստաբանները և դուստրը՝ Եվգենիան: Վերջինս ասել է, թե իրենք «հուսով են արդարություն գտնել այս դատարանում, որը չկա Յանուկովիչի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական դատարաններում»:
Տոկիոյի մտադրության մասին տեղեկությունները Պեկինում բուռն արձագանք են ստացել: Նույնիսկ մի չինացի հարձակվել էր Ճապոնիայի դեսպանի ավտոմեքենայի վրա: Հարձակումից դեսպանը չէր տուժել:
Հայտարարությունում չի նշվում, թե ո՞ւր և ի՞նչ ժամկետով է գնում թագավորը, սակայն արաբական լրատվամիջոցները նշում են, որ 89-ամյա թագավորը մեկնել է ԱՄՆ բուժվելու նպատակով:
«Մեր բարոյական պարտքն է ենթարկվել դատարանի որոշմանը: Մենք չենք կարող արգելափակել կամ փոխել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան:
Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու (չինարեն` Դյաոյույդաո) կղզիների շուրջ Ճապոնիայի ու Չինաստանի միջև տարածքային վեճի սրման համապատկերում: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական կառավարությունը Չինաստանի հետ վիճելի կղզիներից 4-ի համար առաջարկել է 2 մլրդ իեն (26 մլն դոլար) գումար:
BBC-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ այս տարի աֆղան զինվորների ձեռքով իրենց դաշնակից համարվող միջազգային խաղաղապահ ուժերի արդեն 42 զինծառայող է սպանվել:
Ավելի քան հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների Չինաստանի Ժիչժաո քաղաքում` Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ դիվանագիտական շարունակվող սկանդալի հետ: