Բաժիններ՝

Չեխիան հայտարարել է «Дружба» խողովակաշարով Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման մասին

Ռուսաստանից Չեխիա նավթի մատակարարումը «Дружба» խողովակաշարով ընդհատվել է, ըստ Associated Press-ի՝ չորեքշաբթի հայտնել են չեխ պաշտոնյաները:

Պետական ​​Mero ընկերությունը, որը շահագործում է երկրի խողովակաշարերի ցանցը, հայտարարել է, որ գնահատում է իրավիճակը:

«Մատուցումներին ոչինչ չի սպառնում»,-հավելել են Mero-ում:

Ըստ ընկերության հայտարարության՝ պետությունը 90 օրվա պաշարներ ունի, իսկ նավթի մատակարարումներն Արեւմուտքից TAL եւ IKL խողովակաշարերով չեն ընդհատվել։ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Լուկաշ Վըլչեկը հայտարարել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել։

«Չեխական նավթավերամշակման գործարանները լավ են պատրաստված նման իրավիճակին, մենք էլ հանրային պահուստների հուսալի համակարգ ունենք»,-նշսել է Վըլչեկը:

Նավթի վերամշակող Orlen Unipetrol ընկերությունը հայտարարել է, որ դա իր գործունեության վրա չի անդրադարձել:

Չեխիան, Սլովակիան և Հունգարիան Եվրամիության անդամ միակ երկրներն են, որոնք դեռևս նավթ են ստանում Ռուսաստանից։ ԵՄ մյուս երկրները դադարեցրել են ռուսական նավթի գնումը Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031