Ճապոնիայի կառավարությունը առաջարկել է գնել վիճելի 5 կղզիներից 4-ը

Ճապոնական կառավարությունը առաջարկել է 26 մլն դոլարով գնել Չինաստանի հետ Սենկակու վիճելի 5 կղզիներից 4-ը:

Կղզիների «մասնավոր սեփականատերը» համարվում է Կուրիհամա ընտանիքը, գրում է vz.ru-ն՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին:
Նախկինում կղզին պատրաստվում էր գնել Տոկիոյի պրեֆեկտուրան: Տոկիոյի քաղաքապետ Սինտարո Իսիխարը Վաշինգտոնում գտնվելու ժամանակ հայտարարել էր, որ Տոկիոյի պրեֆեկտուրան մտադիր է հետ գնել մասնավոր սեփականատերերից կղզիների մի մասը:
Նա նշել է, որ Տոկիոն կպաշտպանի Սենկակուն, նույնիսկ եթե դա դուր չի գալիս ոչ մի երկրի` ավելացնելով, որ ճապոնացիները կպաշտպանեն իրենց հողերը:
Տոկիոյի մտադրության մասին տեղեկությունները Պեկինում բուռն արձագանք են ստացել: Նույնիսկ մի չինացի հարձակվել էր Ճապոնիայի դեսպանի ավտոմեքենայի վրա: Հարձակումից դեսպանը չէր տուժել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031