ՀՀԿ-ը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելության մասին։

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։

Դպրոցում ուսումնառությունն անվճար է։

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները՝

• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան,

• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)։

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է՝

• Դիմում-հայտ,
• Ինքնակենսագրություն (CV),
• Անձնագրի էլեկտրոնային պատճեն,
• Կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից),
• Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),
• Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)։

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը լրացնելուց հետո):

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 25-ը։

Հարցազրույցն ու թեստավորումն անցկացվելու է 2025 թվականի հունվարին, իսկ դասընթացները կմեկնարկեն փետրվար ամսից։

Ընդունելության առաջին փուլին (ապրիլ) ուղարկված դիմումները նորից ուղարկել ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։

Տեսանյութեր

Լրահոս