
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը Կիևին մատակարարումների համակարգման համար կսկսի գործել 2024 թվականին. Ռյուտտե

ՆԱՏՕ-ի նոր հրամանատարությունը Վիսբադենում ՝ Ուկրաինային սպառազինության մատակարարումները համակարգելու համար, որը պետք է գործեր դեռևս աշնանը, կսկսի գործել մինչև տարեվերջ։ Դրա մասին դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Վիսբադենում ՆԱՏՕ-ի նոր հրամանատարությունը կսկսի գործել տարեվերջին»,- լրագրողներին հայտարարել է Ռյուտեն՝ հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի երկրները կարող են «ուժեղ դիրքի մեջ դնել Ուկրաինային, երբ գա բանակցությունների ժամանակը»:
«Առայժմ Ուկրաինայի ճակատը շարժվում է դեպի արևմուտք»,- հերթական անգամ հայտարարել է Ռյուտեն։
Վիսբադենում ՆԱՏՕ-ի հրամանատարությունը պետք է սկսեր աշխատանքը այս աշնանը՝ փոխարինելով «Ռամշթայն» ձևաչափին, որով ԱՄՆ-ը համակարգում էր զենքի մատակարարումներն Ուկրաինային: