1 օրում բացահայտվել է հանցագործության 146 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Այս մասին հայնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 60, թմրանյութի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խարդախության և վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության ու դրամանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։