Մալիի նախագահը խնդրել է երկիր մտցնել ռազմական կոնտինգենտ՝ իսլամիստների դեմ պայքարելու համար

Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկուդա Տրաորեն խնդրում է երկիր մտցնել Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական համագործակցության ռազմական կոնտինգենտը` պայքարելու իսլամիստների դեմ երկրի հյուսիսում:

«Այս օրը (երեկ` սեպտեմբերի 4) զգալի տեղաշարժ է առաջացրել Աբիջանում: Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական համագործակցության ղեկավար Ալասան Ուատարան հայտնել է, որ նախագահ Տրաորեն խնդրել է ռազմական օգնություն տրմադրել երկրում իրավիճակը կայունացնելու համար, հատկապես պետության հյուսիսային տարածքներում»,- AFP-ն մեջբերում է ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը:

Արևմտաաֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ասոցացիան պատրաստ է Մալի ուղարկել 3.3 հազար զինծառայողի, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Մալիի ժամանակավոր ղեկավարությունը հայտարարեց անցումային կառավարության ձևավորման մասին:

Տեսանյութեր

Լրահոս