ԱՄՆ-ն անտեղյակ էր Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին. Բլինքեն
Միացյալ Նահանգները տեղյակ չեն եղել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի՝ ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին, չորեքշաբթի Reuters-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ առաջիկա օրերին ակնկալում է խոսել իր հարավկորեացի գործընկերոջ հետ։
Յունը երեքշաբթի Հարավային Կորեայում ռազմական դրություն հայտարարեց, սակայն ժամեր անց խորհրդարանի և բանակի միջև քաոսային դիմակայությունից հետո որոշումը չեղյալ հայտարարեց:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Reuters-ին տված հարցազրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ չափազանց կարևոր է, որ գործընթացն այժմ ընթանա խաղաղ և օրենքի գերակայության համաձայն:
«Հարավային Կորեայի ժողովրդավարության պատմությունը ամենատպավորիչներից մեկն է աշխարհում: Շատ կարևոր է, որ ցանկացած վեճ, տարաձայնություն, քաղաքական տարաձայնություն լուծվի խաղաղ ճանապարհով և օրենքի գերակայության շրջանակում: Սա հենց այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Սա մի բան է, որն այնքան կարևոր է աջակցել»,- ասել է Բլինքենը:
Ըստ նրա՝ Հարավային Կորեայի որոշման մասին Վաշինգտոնը նախապես տեղեկացված չի եղել։
«Ճիշտ է, մենք տեղյակ չենք եղել»,-շեշտել է Բլինքենը։