ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարին նվաստացրել են սևամորթ լրագրողուհուն

Տամպա քաղաքում անցկացվող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի երկու մասնակիցներ ընկույզներ են նետել CNN հեռուստաալիքի սևամորթ լրագրողուհու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Բազմաթիվ ականատեսներ պատմել են, որ ընկույզները նետելով` խուլիգանները բացականչել են. «Այսպես մենք կերակրում ենք մեր կենդանիներին»: Միջադեպը արագ հարթվել է, երբ անվտանգության աշխատակիցները այդ երկուսին դուրս են բերել դահլիճից:

Համագումարի կազմակերպիչները պաշտոնապես ներողություն են խնդրել լրագրողուհուց և հեռուստաալիքից, դատապարտել խուլիգանների արարքն ու այն անընդունելի անվանել: Ի դեպ, այդ ակցիան կարող է կազմակերպված սադրիչ բնույթ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031