Դամասկոսում հայ ընտանիքի սպանության բոթը, դժբախտաբար, ճիշտ է

Քիչ առաջ Դամասկոսում բնակվող հայերից մեկը 168.am-ին տեղեկացրեց, որ, ցավոք, իրականությանը հայամատասխանում է այն տեղեկատվությունը, որ օգոստոսի 29-ին Դամասկոսի Զամալքա թաղամասում «Լիուվա Իսլամ» կոչվող խմբվավորման անդամներն սպանել են 20 մարդու, որոնց թվում եղել է նաև մեկ հայ ընտանիք:  Խմբավորման անդամները սպանվածների դիերը նետել էին Դամասկոսի Շեյխ Ասքար մզկիթ:

«Դժբախտաբար, ճիշտ է այն լուրը, որ  ահաբեկիչները կրակոցներով սպանել են մեկ հայ ընտանիքի` ամուսնուն, կնոջը և զավակներին: Իսկ նրանց սպանել էին, քանի որ հայեր էին: Ահակեբիչների խոսքով` նրանք սպանել էին հայերին, քանի որ հայերը սիրիական պետության հետ են»,- ասաց  մեր զրուցակիցը:

Առաջիկայում 168.am-կփորձի հավելյալ տեղեկություններ ստանալ այս ընտանիքի մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս