
Ռոմնիի «գրավչության» վարկանիշը հանրապետականների համագումարից հետո աճել է

Ռոմնիի «գրավչության» վարկանիշը աճել է կուսակցության համագումարից հետո, որի ընթացքում նրան պաշտոնապես առաջադրեցին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու: Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է Reuters-ը:
Համաձայն Reuters/Ipsos-ի հարցման, որի արդյունքները հրապարակվել են երեկ, գրանցված ընտրողների 31 տոկոսը Ռոմնիին տեսնում է որպես նախագահ: Օգոստոսի 27-ին հանրապետականին «գրավիչ» էր համարել միան քվեարկողների 26 տոկոսը:
Փորձագետները կարծում են, որ Ռոմնիի իմիջի վրա դրական են ազդել նրա ազգականների, համախոհների ելույթները, որոնցից շատերը հանրապետական համագումարում փորձել են քաղաքական գործչին ներկայացնել ոչ պաշտոնական լույսի ներքո:
Բանն այն է, որ Ռոմնիին հաճախ մեղադրում են չորության ու այն բանի մեջ, որ նա կտրված է հասարակ ամերիկացիների կյանքից: