
Ձերբակալվել է վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան վարչական կալանքի է ենթարկվել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։
Նշվում է, որ մի քանի ժամ առաջ ոստիկանությունը մտել է կազմակերպություններից մեկի և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել «Դրոա» կուսակցության գրասենյակում։
Նիկա Գվարամիայի և ոստիկանների միջև գրասենյակի տարածքում վիճաբանություն է ծագել, որից հետո Գվարամիային իրավապահները ձերբակալել են։