Բաժիններ՝

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» համերգով

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note Italiane In Cinema) խորագրով երեկոյին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի Էննիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջակոմո Պուչինիի, Ռենատո Կարոսոնեի, Տոմազո Ալբինոնիի և այլ ականավոր կոմպոզիտորների գործեր: Համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչեն սաունդթրեքներ այնպիսի հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Սարդ-մարդը», «Ուոլ Սթրիթի գայլը», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Մի անգամ Ամերիկայում» և այլն։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան (տենոր), Ալբերտ Նավասարդյան (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Վահագն Վարդանյան (մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր), Վարդան Գաբոյան (էլեկտրո կիթառ): Դիրիժոր՝ Վալտեր Սիվիլոտտի (Իտալիա):

Համերգը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031