Բազմահազարանոց բողոքի ակցիա` Բուդապեշտում (լուսանկարներ)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, խորհրդարանի շենքի մոտ, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները թիվը հասել է 3000-ի: Մասնակիցները հիմնականում ազգությամբ հունգարներ են եղել, ովքեր վրդովված են երկրի կառավարության Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումից: Ըստ Հակոբյանի՝ միտինգում ելույթ են ունեցել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Ցուցարարները ներողություն են խնդրում հայերից իրենց կառավարության արարքի համար: Ելույթ ունեցողները հիմնականում քննադատել են կառավարությանը, որ այն համարձակվել է ծախել հունգարների խիղճն ու պատիվի հանուն մի քանի գրոշի: Նրանք նշեցին նաև, որ երկու բռնակալներ զրկեցին Հունգարիային ազնիվ ապագայից: Հավաքվածները ընդգծեցին, որ Հունգարիայի «կողտոտ» իշխանությունները չպետք է մնան իշխանության ղեկին»,- ասել է Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին:

Լուսանկարները` News.am-ի

Տեսանյութեր

Լրահոս