
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն անցավ Գերմանիային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն այսօր մեկ ամսով Ֆրանսիայից անցնում է Գերմանիային:
Օգոստոսի 1-ից, երբ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ստանձնեց նախագահի պաշտոնը, Անվտանգության խորհրդին, ըստ ամենայնի, միայն մեկ անգամ հաջողվեց հասնել կոնսենսուսի` երկարաձգել ՄԱԿ-ի մանդատը Լիբանանում: Համապատասխան որոշումը անցյալ հինգշաբթի ընդունվել է միաձայն:
Ֆրանսիայի նախագահության վերջին օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել` Սուդանին կոչ անելով հետևել Հարավային Սուդանի հետ հակամարտության լուծման խաղաղ կարգավորման ծրագրին:
Ֆրանսիայի նախագահության գլխավոր թեման և հիմնաքարը Սիրիայի խնդրի կարգավորումն էր:
Անվտանգության խորհրդի նախագահության նախավերջին օրը Ֆրանսիան նախարարների հանդիպում է հրավիրել և քննարկել Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու հարցը: